Դասագրքային սադրանք՝ 226 հոդվածի հատկանիշներով. սադրիչ Ֆրանսիայի հրապարակում


Դասագրքային սադրանք՝ 226 հոդվածի հատկանիշներով. սադրիչ Ֆրանսիայի հրապարակում
Մայիս 30 09:15 2022

Դասագրքային սադրանք՝ 226 հոդվածի հատկանիշներով

Հենց նոր սադրանք է տեղի ունեցեն Ֆրանսիայի հրապարակում.

1) Սադրիչը ուղիղ եթերը միացած՝ մտնում է հրապարակ

2) Մոտենում է տարբեր վրաններում գտնվող մարդկանց և զրպարտչական բնույթի բաներ է խոսում ուղիղ եթերում

3) Որոշ քաղաքացիներ բարկանում են և սադրիչին մի թեթև «խեղճացնում»

4) Սադրիչը վերստին եթեր է մտնում, պնդում է որ իրեն ծեծել են ու ասում է, որ Ֆրանսիայի հրապարակում իր հանդիպած բոլորը խոսում են «ղարաբաղի լեզվով». «Երևանի լեզվով» ոչ ոք չի խոսում

5) Սադրանքը հայտարարվում է ավարտված, ու սադրիչին ոստիկանական մեքենայով, «պաչյոտնի» ձևով, տեղափոխում են բաժին։

ՀԳ. Հիմա սա Արցախահայերի նկատմամբ թշնամանք հարուցել չի՞, «նիկոլական» մեկնաբանմամբ՝ 226 հոդված չի՞:

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից