Մենք պինդ ենք, մենք կռո ենք, կռո ճղոպուր, որ երբեք չի կոտրվի. Պատերազմում 2 որդիներին կորցրած արցախցի


Մենք պինդ ենք, մենք կռո ենք, կռո ճղոպուր, որ երբեք չի կոտրվի. Պատերազմում 2 որդիներին կորցրած արցախցի
Մայիս 29 16:35 2022



2018 թվականից հետո իրավիճակը շեշտակի փոխվել է ոչ հայ ժողովրդի օգտին։ Այս մասին նախօրեին Ստեփանակերտի վերածննդի հրապարակում ասել է պատերզամում 2 որդինեին կորցրած Միքայել Հաջիյանը:

«Եթե այդպես շարունակի, մենք տանուլ ենք տալու։ Չպետք է թույլ տանք, որ Հայաստան աշխարհը պարտվի, չպետք է թույլ տանք, որ այն իշխանությունները, որոնք Հայաստանը գահավիժման են տանում, թեկուզ մեկ օր ավելի մնան, այլապես չկանք մենք, այլապես կործանված ենք»,-ասել է նա։

Նրա խոսքով` Արցախյան երրորդ պատերազմում մենք միայն Ադրբեջանի դեմ չենք կռվել, այլև մի շարք այլ պետությունների, դիմակայել ենք նրանց ագրեսիային, և մենք չենք պարտվել պատերազմը։

 

«Մենք ընդամենը տանուլ ենք տվել ճակատամարտը մեր մեջքը չի կոտրվել, ընդամենը մի փոքր ցավ է տվել, մենք պինդ ենք, մենք կռո ենք, կռո ճղոպուր, որ երբեք չի կոտրվի։ Մենք արդեն ոտքի ենք և ավելի ենք ամրացնում մեր մեջքը, Արցախում, Հայաստանի տարբեր բնակավայրերում և Սփյուռքում մենք միասնական ենք»,-ասել է նա։