Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. բախվել են «Արթիկ» ՔԿՀ-ի ուսումնական մասի տնօրենի «Hyundai»-ն ու լծասայլակը. լծասայլակ վարողը տեղափոխվել է հիվանդանոց


Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. բախվել են «Արթիկ» ՔԿՀ-ի ուսումնական մասի տնօրենի «Hyundai»-ն ու լծասայլակը. լծասայլակ վարողը տեղափոխվել է հիվանդանոց
Մայիս 29 12:21 2022

 

Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 13-րդ կ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ,  67-ին Գագիկ Նիկողոսյանի վարած Hyundai յ մակնիշի ավտոմքենան և Արագածոտնի ամրզկ բնակիչ, 55-ամյա Աղասի Վեդեցյանի վարած ավանակով լծասայլակը:

 Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով լծասայլակը կողաշրջվել է, Ա. Վեդեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան»  բժշկական կենտրոն:

 

Նրան առաջինը օգնության են հասել «Արագած» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև «Ապարան» բժշկական կենտրոն տեղափոխելը, նրան տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Բախման հետևանքով ավանակը տեղում սատկել է:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան և լծասայլը տեղափոխվել են ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող  հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության  «Արթիկ» ՔԿՀ-ի ուսումնական մասի տնօրեն, իսկ ավանակին գյուղում կոչում էին «Զազո» և ավանակը տիրոջը նվիրել էր Հնաբերդի  գյուղապետը: