Գինու փառատոնը Հայաստանում. այս ամառվա must visit-ը. Elle.ru


Գինու փառատոնը Հայաստանում. այս ամառվա must visit-ը. Elle.ru
Մայիս 29 14:12 2022

Elle.ru-ն գրում է.

«Երևանի գինու օրերը միշտ եղել են մեր անձնական guilty pleasure-ը։ Քաղաքի եռուզեռից փախուստը դեպի «փորի տոն» մշտապես եղել է անհավանական արկած ու հաճույք։ Եվ այսօր այն նաև «նախկինի պես» իրական ճանապարհորդություն վայելելու սակավ տարբերակներից է։ Վերջին տարիներին ֆրանսիացի գինեգործների ժառանգներն այնքան են առաջ տարել հայկական գինու մշակույթը, որ դրանով լրջորեն հետաքրքրված է Եվրոպան։ Իմ սեփական փորձից. եթե ընտրում եք «հարևանական» փրփրուն գինի, ապա միայն Հայաստանից:

Ընդհանրապես, «գինու օրերն» այստեղ տևում են ամբողջ ամառ, բայց ամենահետաքրքիրն ու աղմկոտը հունիսի 3-5-ն ընկած ժամանակահատվածն է։ Ծրագրին մասնակցում են հարյուրից ավելի գինեգործական գործարաններ։ Նրանց է միանում գինեսեր հանրությունը։ Եվ ի՜նչ տոն է: Պատկերացրեք, որ երեք կենտրոնական փողոցները՝ Սարյանը, Մոսկովյանը և Թումանյանը վերածվում են բացօթյա գինու մառանի:

Համտեսն անհնար է պատկերացնել առանց հայկական ավանդական նախուտեստների (տավարի և գառան տոլմա՝ փաթաթված խաղողի տերևներով) և, իհարկե, երաժշտության։ Միացիր հիմա: Տոմսերը ակնթարթորեն վաճառվում են»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



loading...