Գեղարքունիքի մարզի բնակիչը «Ford Transit»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշներին և կողաշրջվել․ կա վիրավոր


Գեղարքունիքի մարզի բնակիչը «Ford Transit»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշներին և կողաշրջվել․ կա վիրավոր
Մայիս 29 12:21 2022

 

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:  Ժամը 07:25-ի սահմաններուն Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Մակիչ Գևորգյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի վրա ճամփեզրի բետոնե պատնեշներին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Տաթևիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  Գյումրու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ ավտմեքենայից դուրս են բերել վիրավորին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Գյումրու հիվանդանոցի շտապօգնության մեքենային: Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան:

 
 


loading...