Նարեկն առաջինն էր ընդունել պատերազմը, խոցել էր 2 տանկ. ծնողների հետ խոսելիս մորն ասել էր՝ «Մա՛մ ջան, կլսես տղուդ մասին, կհպարտանաս». հոկտեմբերի 6-ին, Ջրականում նա ընկավ հերոսի մահով


Նարեկն առաջինն էր ընդունել պատերազմը, խոցել էր 2 տանկ. ծնողների հետ խոսելիս մորն ասել էր՝ «Մա՛մ ջան, կլսես տղուդ մասին, կհպարտանաս». հոկտեմբերի 6-ին, Ջրականում նա ընկավ հերոսի մահով
Մայիս 28 23:30 2022
Աղոյան Նարեկը Վարդենիսից էր։ 2019-ին ընդունվել էր Տնտեսագիտական համալսարան, բայց այդպես էլ չհասցրեց զգալ ուսանող լինելու բերկրանքը. հուլիսի 12-ին զորակոչվում է բանակ։ Սկզբում ծառայում է Գյումրու հակատանկային զորամասում, ապա տեղափոխվում Ջրական և ստանում սերժանտի կոչում։
Սեպտեմբերի 25-ից Նարեկը դիրքերում էր, ու երբ սկսվեց պատերազմը, նա առաջինն ընդունեց մարտը՝ այդ ընթացքում հասցնելով խոցել թշնամական 2 տանկ։ Ծնողների հետ վերջին անգամ խոսելիս Նարեկը մորն ասել էր՝ «Մա՛մ ջան, կլսես տղուդ մասին, կհպարտանաս»։ Բայց ավաղ...
Նարեկը հերոսի մահով ընկավ հոկտեմբերի 6-ին, Ջրականում, բայց մարմինն հողին հանձնեցին 10 ամիս անց միայն՝ օգոստոսի 19-ին։
Այսօր Նարեկի ծննդյան օրն է։ Նա կդառնար 21 տարեկան, բայց հավերժ մնաց 19, որովհետև հայրենի հողը նրա կարիքն ուներ...
Երկնային ծնունդդ շնորհավոր, քաջ տղա։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ։
  



loading...