Հայաստանում Եգիպտոսի դեսպանի տանը մաքրուհի աշխատող անձը գողություն է կատարել


Հայաստանում Եգիպտոսի դեսպանի տանը մաքրուհի աշխատող անձը գողություն է կատարել
Մայիս 28 18:16 2022

 

Aravot.am -ի տեղեկություններով, Է. Ա.-ից ահազանգ է ստացվել, որ Վերին Անտառային փողոցում բնակվող Եգիպտոսի դեսպանի տան աշխատակցուհին գողություն է կատարել: Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ մարտ ամսից մինչև մայիսի 20-ն ընկած Ժամանակահատվածում Հ. Ա.-ն, որպես մաքրուհի աշխատելով ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիի տանը, գողացել է կոսմետիկ պարագաներ և ոսկյա թևնոց: ՔՀԲ ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Հ. Ա.-ին, ում մոտից անձնական խուզարկությամբ գողոնը մասնակի հայտնաբերվել է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 
 


loading...