«Արցախցիները համաձայն չեն թուրքանալու»․ բողոքի ակցիա Մարտունիում


«Արցախցիները համաձայն չեն թուրքանալու»․ բողոքի ակցիա Մարտունիում
Մայիս 28 17:31 2022



Արցախի Մարտունու շրջանում նշել են Մայիսի 28-ն ու դիմադրության ակցիա իրականացրել:

Ակցիայի մասնակիցների ձեռքին եղել են պաստառներ. «Հանուն Արցախի զարթնիր լաո»: Նրանք երթ են անցկացրել՝ վանկարկելով՝ «Միություն, պայքար, հաղթանակ»:

Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի արձանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներց մեկը նշեց. «Մեզ որեւէ մեկը չի կարող մեզ կանգնեցնել, որովհետեւ մեր պայքարն արդար է: բոլորս միասին պայքարում ենք մինչեւ հաղթանակ: Կեցցե Արցախը, կեցցե Հայաստանը, կեցցե մեր միությունը:

 

Այս հարցը միայն Հայաստանում եւ Սփյուռքով չի լուծվելու, այլ նաեւ արցախցիների ձայնով, որ արցախցիները համաձայն չեն թրքանալու: Մենք 1988-ից սկսել ենք այս պայքարը եւ ավարտին կհասցնենք: Ես կոչ եմ անում, որ ամեն օր բոլորը ներկայանեն ու բարձրացնեն իրենց ձայնը, որ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում եւ չի էլ լինելու»:



loading...