Մենք ենք թելադրում օրակարգ` Լեռնային Ղարաբաղ չկա, Հայաստանը ստիպված կլինի ընդունել դա. Ալիև


Մենք ենք թելադրում օրակարգ` Լեռնային Ղարաբաղ չկա, Հայաստանը ստիպված կլինի ընդունել դա. Ալիև
Մայիս 28 10:50 2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը «կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը, և Հայաստանը պետք է համակերպվի դրա հետ»։

«Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է։ Մենք լուծել ենք այս հարցը, և դա ընդունում է ողջ աշխարհը, ուզենա, թե չուզենա` Հայաստանը։ Ինչ վերաբերում է «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչական միավորին, ապա Ադրբեջանի տարածքում նման միավոր չկա։ «Լեռնային Ղարաբաղ» բառը միջազգային կազմակերպությունների լեքսիկոնում չկա, և Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց դա։ Ճիշտ է, Հայաստանը հերթական անգամ բարձրացրել է այս հարցը և, ինչպես ասում են, գլուխը պատին է խփում, բայց իրականությունն այդպիսին է, և պետք է հաշտվել դրա հետ։ Եկել է հետկոնֆլիկտային շրջանը, որտեղ մենք թելադրում ենք օրակարգը և պատերազմից հետո մեկուկես տարվա ընթացքում հասել ենք մեր ուզածին։ Այն, ինչի մասին ես խոսել եմ, արդեն ձեռք է բերվել կամ ձեռք է բերվում»,- ասել է Ադրբեջանի նախագահը օկուպացված Կովսականում։