Մշտապես գործում ենք «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքով. Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին կընդլայնվի. Աքար


Մշտապես գործում ենք «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքով. Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին կընդլայնվի. Աքար
Մայիս 28 10:13 2022

Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին, այդ աջակցությունը կընդլայնվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը։

Նա նաև նշել է, որ երկու երկրների զինվորականները ծրագրում են ապագայում նոր համատեղ զորավարժություններ անցկացնել, նշում է Anadolu-ն։

Աքարը գոհունակություն է հայտնել Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ՝ երկիրն անվանելով իր «երկրորդ հայրենիք»։

Նրա խոսքով, երկու երկրների միջև բարեկամությունն ու եղբայրությունն էլ ավելի են ամրապնդվել 2020-ի 44-օրյա պատերազմից հետո: Աքարն ընդգծել է, որ Թուրքիան և Ադրբեջանը մշտապես գործում են «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքով։