Ուկրաինական բանակը Լուգանսկում ընկել է շրջափակման մեջ


Ուկրաինական բանակը Լուգանսկում ընկել է շրջափակման մեջ
Մայիս 27 18:44 2022

Ինքնահռչակ «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» և ռուսական բանակի ստորաբաժանումներն ամբողջությամբ կտրել են Ուկրաինայի Զինված ուժերի՝ Լուգանսկի տարածքից նահանջի ճանապարհները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի սպա Անդրեյ Մարոչկոյի հայտարարությանը։

Ուկրաինական բանակը մայիսի 27-ի դրությամբ վերահսկում է Լուգանսկի շրջանում փոքր տարածք, ներառյալ Սևերոդոնեցկ և Լիսիչանսկ քաղաքները։ Այս բնակավայրերի պարագծով մարտեր են մղվում, փաստացի զինվորականները շրջափակված են։

«Մենք կտրել ենք հաղորդակցության բացարձակապես բոլոր ուղիները, որոնցով նրանք կարող էին դուրս գալ: Մենք դիտարկում ենք բացարձակապես ամբողջ տարածքը», - ասել է Մարոչկոն:

Tert.am



loading...