Ադրբեջանի օմբուդսմենը պահանջում է «հիմնարար միջոցներ ձեռնարկել Հայաստանի նկատմամբ»


Ադրբեջանի օմբուդսմենը պահանջում է «հիմնարար միջոցներ ձեռնարկել Հայաստանի նկատմամբ»
Մայիս 27 18:38 2022

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիեւան դիմել է միջազգային կազմակերպություններին ականների հետ կապված հարցերով:

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, դիմումի մեջ ասվում է, որ «Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի եւ օկուպացիայի տարիներին տեղադրված ականները դեռ պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի եւ առողջության համար»։ Նրա խոսքով՝ այսօր Ադրբեջանի եւս մի քաղաքացի՝ ներքին զորքերի զինծառայող է պայթեցվել ականի վրա եւ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ «Մենք խստորեն դատապարտում ենք այս միջադեպերը, որոնք լուրջ խոչընդոտ են տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության համար, եւ եւս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին մանրակրկիտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի նկատմամբ, որպեսզի այն տրամադրի ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները»,- ասել է օմբուդսմենը։

Նշենք, որ ադրբեջանցի իրավապաշտպանը երբեք ոչ միայն չի այցելել, այլ նույնիսկ չի էլ հիշել Ադրբեջանում տասնյակ գերեվարված հայերի գոյության մասին։ Նշենք նաեւ, որ Հայաստանը վաղուց է հանձնել իր տրամադրության տակ եղած ականապատ դաշտերի քարտեզները։ Սակայն Ադրբեջանը պնդում է, որ «քարտեզները ճշգրիտ չեն» եւ չի խնայում անգամ սեփական քաղաքացիներին՝ գերիներին չվերադարձնելու «օրինական» պատճառ ունենալու համար։



loading...