Փառք Աստծո, թող աշխատեն. Պուտինը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների՝ Հայաստան տեղափոխվելու մասին


Փառք Աստծո, թող աշխատեն. Պուտինը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների՝ Հայաստան տեղափոխվելու մասին
Մայիս 26 22:06 2022

Tert.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր չի տեսնում ՏՏ ոլորտի ռուսաստանցի մասնագետների՝ Հայաստան տեղափոխվելու հարցում, գրում է ՏԱՍՍ-ը։

Ելույթ ունենալով Եվրասիական առաջին տնտեսական համաժողովում՝ ռուսական պետության ղեկավարը պատմել է, թե ինչպես է Ղազախստանի և Հայաստանի գործընկերների հետ քննարկել բարձր տեխնոլոգիաների զարգացումը, բայց ոչ այն պատճառով, որ «ՏՏ ոլորտի աշխատողների մի մասը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան»։

«Դե, տեղափոխվել են, և փառք Աստծո, թող աշխատեն»,- ասել է Պուտինը։

Միաժամանակ նա կարծում է, որ նման իրավիճակը «որոշ չափով մարտահրավեր է» Ռուսաստանի Դաշնության համար։

«Մենք պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք»,- պարզաբանել է Պուտինը։

Ռուսաստանի Դաշնության նախագահը ուշադրություն է հրավիրել երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման վրա։

«Մեր երկրում զարգանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտները, և մենք կցանկանայինք, որ դա անեինք Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ: Մենք կարող ենք և պետք է վերականգնենք համատեղ աշխատանքի այս իրավասությունները»,- ասել է նա։ 



loading...