«Հայաստանի հետ սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացը մենք համարում ենք կարևոր և պատմական հնարավորություն տարածաշրջանի համար»,- այս մասին Hurriyet-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Սենթոփը։ Նրա խոսքով` այժմ անհրաժեշտ է թույլ չտալ, որ «հայկական սփյուռքի արմատական խմբերը» վնասեն այս գործընթացին ու հարաբերություններին և «գերության մեջ պահեն» Հայաստանը։ |