Թուրքիան դարձել է Եվրոպայի «աղբավայրը»


Թուրքիան դարձել է Եվրոպայի «աղբավայրը»
Մայիս 26 21:32 2022

 

Եվրոստատը՝ Եվրամիության (ԵՄ) վիճակագրական ինստիտուտը, հայտնել է, որ Թուրքիան 2021 թվականին ԵՄ երկրներից արտահանված թափոնների ամենամեծ գնորդն է՝ 14.7 մլն տոննա ցուցանիշով։ Իսկ 2020-ին էլ 13.7 մլն տոննա ցուցանիշով էր Թուրքիան դարձել ԵՄ-ից ամենաշատ թափոն ներկրող երկիրը: Նշվում է, որ թափոնների մեծ մասը երկաթ պարունակող մետաղներ են: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թափոնի ներկրմամբ Թուրքիան առաջ անցավ բոլորից այն բանից հետո, երբ պլաստիկ թափոնի խոշորագույն ներկրողներից մեկը՝ Չինաստանը, 2017 թվականին արգելեց աղբի ներկրումը։

 

Թուրքիան այն երկիրն է, որտեղ 2020 թվականին Բրիտանիան ամենաշատ պլաստիկ աղբն է ուղարկել։ «Bloomberg» գործակալությունը GPS-ի միջոցով ֆիքսել է բրիտանական «Tesco» սուպերմարկետների ցանցից Թուրքիա արտահանվող պլաստիկ թափոնների տեղաշարժը երկու ամսվա ընթացքում:

2021 թվականին պատկերը չի փոխվել: 14.7 մլն տոննա ցուցանիշով Թուրքիան դարձյալ 1-ին տեղում է: Արտահանվող թափոնների 2-րդ խոշոր գնորդը Հնդկաստանն է՝ 2.4 մլն տոննա ցուցանիշով։



loading...