Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը սխալ է գրել Ստամբուլի Սանասարյան վարժարանի շենքի անվանումը


Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը սխալ է գրել Ստամբուլի Սանասարյան վարժարանի շենքի անվանումը
Մայիս 26 17:38 2022

Ստամբուլի Սիրքեջի թաղամասում գտնվող երբեմնի հայկական Սանասարյան վարժարանի շենքը վերանորոգվում է։ Վերանորոգման համար փակցված պաստառի վրա, սակայն, շենքի անունը սխալ է գրվել՝ Սարսարյան, ինչն ուշադրության է արժանացել։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Ստամբուլում գործող «Aras» հրատարակչատան գլխավոր խմբագիր ազգությամբ հայ Ռոբեր Քոփթաշը Twitter-ի իր էջում այդ պաստառի լուսանկարն է հրապարակել, և դիմելով Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը՝ գրել է․ «Գոնե ճիշտ գրեիք ձեր բռնագրաված գույքի անունը»: