Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Volvo-ն ու Lexus-ը, կա 4 վիրավոր


Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Volvo-ն ու Lexus-ը, կա 4 վիրավոր
Մայիս 26 14:05 2022

Երևանում, այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 08։45-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են Volvo XC 90 մակնիշի և Lexus մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով 2 մեքենաները հայտնվել են ճանապարհի մեջտեղում։ 

 
 

Վիրավորներից մեկը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Վիրավորներից մեկին էլ քաղաքացիներն իրենց ավտոմեքենայով են տեղափոխել հիվանդանոց։

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Աղբյուր՝ Shamshyan.com



loading...