Մի քանի մարզերում գազամատակարարումը կդադարեցվի


Մի քանի մարզերում գազամատակարարումը կդադարեցվի
Մայիս 26 10:45 2022

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի «Գյուղամեջ» թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-18:00-ն` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մ.Խորենացու, Գր.Լուսավորչի, Թումանյան փողոցներով, Տ.Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, գազասպառողներին խնդրելով պահպանել անվտանգության կանոնները: