Անդոնացած Գուգոն


Անդոնացած Գուգոն
Մայիս 24 23:08 2022

Ինչպես հայտնի է, մի շարք ՔՊ-ականներ, ինչպիսին, օրինակ, Անդոնն է, մեկ անգամ չէ, որ զգացնել են տվել լրագրողների նկատմամբ իրենց բացասական վերաբերմունքը՝ սեփական մաղձը թափելով հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա:

Պարզվում է՝ Արսենյան Գուգոն ոչ պակաս անդոն է. ԱԺ-ում կայացած լրագրողներին հավատարմագրումից զրկելու վերաբերյալ օրենսդրական կարգավորման քննարկման ժամանակ բացի այն, որ առաջարկել է ԱԺ-ում լրագրողին հավատարմագրումից զրկելու դեպքում զրկել մեկ նստաշրջան, միաժամանակ տրտնջացել է, որ օրենսդրական կարգավորման տակ չի ընկնում քաղաքական գործչի ասածը նենգափոխելը: «Ես կարծում եմ, որ մեր գործունեության բովանդակության նենգափոխումը լրագրողի կողմից կամ լրատվամիջոցի կողմից, շատ ավելի խորը և ծանր հետևանքներ է ունենում հասարակության համար»,-հայտարարել է Գուգոն խորհրդարանում՝ որպես օրինակ բերելով «խաղաղութան օրակարգի նենգափոխման, մասսայական տորպեդահարման փորձը՝ հասարակական գիտակցության ձևավորման կամ ներդրման էս նոր կոնցեպտում»:

Ա՛յ հիմա ամեն ինչ ընկավ իր տեղը. բացահայտվեց լրագրողների հանդեպ իշխանությունների դեստրուկտիվ վերաբերմունքի հիմնական պատճառը: Փաստորեն՝ մարդիկ ուզում են ՀՀ քաղաքացիներին համոզել, որ «գառին գելի բերանը տալը» բխում է ՀՀ քաղաքացիների անվտանգային շահերից, մինչդեռ «զզվելի» լրագրողները «դեստրուկտիվ հետևանքների» պատճառ են դառնում՝ ասենք դիմակազերծելով Գուգոյի թրքասիրության մութ կողմերը: Որպեսզի Ալիևն ու Էրդողանն առանց ավելորդ դիմադրության Հայաստանը մեջ-մեջ անեն, լրագրողները պետք է լռեն կամ ստեն՝ միանալով իշխանական անբարո պրոպագանդային:

Որտեղի՞ց ԱԺ-ում այսքան շատ անդոններ…



loading...