Երևանում տղամարդը բարձրությունից ընկել է երկաթե ամրանների վրա և մահացել


Երևանում տղամարդը բարձրությունից ընկել է երկաթե ամրանների վրա և մահացել
Մայիս 24 22:00 2022

Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որ կանչով մեկնել են Վերին Անտառային 136/11 հասցե, որտեղ նոր կառուցվող էլիտար շենքում հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածն Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Քեշիշյանն էր:

Նա աշխատում էր նշված շինարարարությունում և երկրորդ հարկի բարձրությունից ընկել է ներքև, հայտնվելով երկաթե ամրանների վրա: Նրան այնտեղից դուրս են բերել շինարարության մյուս աշխատակիցները և ահազանգել են շտապօգնություն: Ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը:

 
 

 



loading...