Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոցի խաչմերուկում ավտոմեքենա է այրվել


Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոցի խաչմերուկում ավտոմեքենա է այրվել
Մայիս 22 17:28 2022

Մայիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոցի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում, գրում է shamshyan.com-ը:

 

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ- փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների ժամանումը, տեղի ուժերով մարվել է Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Ազատ Վարդանյանին պաստկանող  Volkswagen մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, ապա տեղում հովացման աշխատանքներ են կատարել հրշեջ-փրկարարները:

 

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը, ԱԻՆ ՓԾ-ն պարզում է: