Ինքնաթիռների բախման հետևանքով երկու մարդ է զոհվել


Ինքնաթիռների բախման հետևանքով երկու մարդ է զոհվել
Մայիս 22 17:20 2022

Երկու մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել է Իտալիայի հարավային Պուլիա շրջանի Տրանի քաղաքի մերձակայքում Piper երկու փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, հայտնել է ANSA գործակալությունը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

 

Ըստ կայքի՝ օդանավերը բախվել են օդում, դրանցից մեկը կործանվել է, իսկ երկրորդ ինքնաթիռի օդաչուին հաջողվել է արտակարգ վայրէջք կատարել։ Նա ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։

 

 



loading...