Ողբերգական դեպք՝ Երևանում. Opel Astra-ի վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել մեկ այլ Opel-ի


Ողբերգական դեպք՝ Երևանում. Opel Astra-ի վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել մեկ այլ Opel-ի
Մայիս 16 13:16 2022

Երեւանում, այսօր՝ մայիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում  Opel Astra մակնիշի ավտոմեքենան Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցքի 15 հասցեի դիմաց բախվել է մեկ այլ՝ Opel մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթահահ խումբը, ովքեր արձանագրել են Opel Astra-ի վարորդի մահը։ 

 
 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և մյուս Opel-ի վարորդի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել։