Ռուսաստանի ավիացիան խոցել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կենտրոնացման երեք հրամանատարական կետ եւ 52 շրջան


Ռուսաստանի ավիացիան խոցել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կենտրոնացման երեք հրամանատարական կետ եւ 52 շրջան
Մայիս 13 22:18 2022

Ռուսական ռազմական ավիացիան խոցել է Ուկրաինայի Զինված ուժերի երեք հրամանատարական կետ, ինչպես նաեւ կենդանի ուժի եւ ռազմական տեխնիկայի կենտրոնացման 52 շրջան:

Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

 

«Օպերատիվ-մարտավարական եւ բանակային ավիացիայով խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի երեք հրամանատարական կետ, ինչպես նաեւ կենդանի ուժի եւ ռազմական տեխնիկայի կենտրոնացման 52 շրջան», — հայտարարել է պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են կենդանի ուժի եւ ռազմական տեխնիկայի կենտրոնացման 17 կետ եւ 370 շրջաննե, ինչպես նաեւ հինգ հրետանային ստորաբաժանումներ կրակային դիրքերում: