Իսկ հիմա, Շիրակի թեմի առաջնորդի վարքագծի մասին ավելի մանրակրկիտ


Իսկ հիմա, Շիրակի թեմի առաջնորդի վարքագծի մասին ավելի մանրակրկիտ
Մայիս 13 11:27 2022

Իսկ հիմա, Շիրակի թեմի առաջնորդի վարքագծի մասին ավելի մանրակրկիտ.

 

Երեկ աչքովս ընկավ, որ իր կենսակերպով ու համբավով հոգևորականության հետ անգամ նվազագույն աղերս չունեցող Միքայել Աջապահյանը կրկին բարբաջում է Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման գաղափարի մասին: 

Սկզբում մտածում էի ընդհանրապես չարձագանքել ցնդած ծերուկի զառանցնանքերին, բայց վերջինիս մտքերի անհոդաբաշխ արտաթորանքին անտարբեր մնալ չէի կարող: 

Եվ այսպես, ի՞նչ է ասում Աջապահյանը: 

Նախ, որ Հայաստանում այդքան ծախսատար արձանի կառուցման անհրաժեշտություն չկա: Լո՞ւրջ: 

Նախ քեզ ո՞վ է խնդրել ուրիշի փողերը հաշվել, կամ անհանգստանալ, թե բարերարն իր անձնական գումարներն ի՞նչ նպատակով կծախսի: 

Ես իհարկե հասկանում եմ, որ ցավոք սրտի բազմաթիվ հոգևորականներ նույնիսկ հեռվից հեռու փողի հոտն առնելուց կորցնում են ինքնատիրապետումը, բայց ո՞վ է քեզ իրավունք վերապահել որոշել, թե մարդն իր գումարներն ի՞նչ նպատակով կծախսի: Թե՞ հույս ունես, որ այդ գումարները քեզ կամ քո տերերին է տալու, եթե արձան չկառուցի: Դուք առանց այն էլ եկեղեցին սարքել եք փող աշխատելու հիմնարկ, հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով փող եք քերում մարդկանցից ու վաղուց արդեն հեռացել եք Աստծո պատվիրաններից ու Աստծո խոսքի համապատասխանությամբ ապրելուց: Այնպես որ, թող Ծառուկյանի փողերի քանակը կամ թե ինչպե՞ս է դրանք ծախսում բարերարը հարցը ձեզ քիչ մտատանջի ու փորձեք գիշերները հանգիստ քնել, եթե իհարկե գործած աշխարհիկ մեղքերի բեռը թույլ կտա: Մի հատ ձեզ նեղություն տվեք ու մտեք կարդացեք, թե աշխարհի տարբեր երկրներում ինչպե ՞ս են կառուցվել Աշխահի հրաշալիքների շարքին դասված Հիսուս Քրիստոսի արձանները: Մի տեղ տվյալ երկրի բազմաթիվ մեծահարուստներ են նվիրատվություններ արել, մի տեղ համազգային հանգանակություններ են կազմակերպվել, որպեսզի ամեն մարդ կարողանա իր լուման ներդնել ասվածահաճո այդ նախաձեռնության իրականացման գործում, իսկ այստեղ Հայաստանում, մեր երկրում մի առանձին մարդ պատրաստ է իր անձնական միջոցներից ահռելի գումար հատկացնել նման նախագիծ իրականացնելու համար, բայց արի ու տես, որ «աստվածավախ հոգևորականը» նպատակահարմար չի գտնում այդքան ծախսատար արձանի կառուցումը: Բայց սա Աջապահյանի հարցազրույցում հնչեցրած միակ ցնդաբանությունը չէ: «Հոգևորականը» վստահ է, որ Քրիստոսի արձանի կառուցումը ո՛չ բիզնեսի, ո՛չ զբոսաշրջության ու ոչ էլ տնտեսության զարգացման տեսանկյունից իրեն չի արդարացնելու: 

Այո՛, այո՛, դուք չեք սխալվում, հենց այդպես էլ ասել է: Կներեք, միգուցե ես այսքան ժամանակ սխալ եմ պատկերացնել հոգևորականների առաքելությունն ու անելիքները: Այդ երբվանի՞ց են հոգևորականները դարձել բիզնեսի ու տնտեսության զարգացման գծով փորձագետներ ու թույն տնտեսագետներ, որ մենք տեղյակ չենք եղել: Լա՛վ, հերիք է ձեզ խայտառակ անեք: Հասկացանք, որ հոգևորական հորջորջվողներից շատերը վաղուց արդեն բիզնեսմենի են վերածվել, եկեղեցին էլ վերածել են փող աշխատելու օբյեկտի, բայց ամոթ ունեցեք, գոնե հրապարակային ձեր կեղտոտ գործերի մասին մի հայտարարեք, դրանով գետնին հավասարեցնելով եկեղեցու հանդեպ մնացած մեր հայրենակիցների հավատի վերջին նշույլները: Փաստորեն, եթե Աջապահյանը այդքան լավ է պատկերացնում, թե ի ՞նչը կարող է զարգացնել մեր երկրի տնտեսությունն ու բիզնեսը, ուրեմն Վահան Քերոբյանը լուրջ մրցակից ունի ու առաջիկայում կարող է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում տեսնենք հենց Միքայել Աջապահյանին: Ինչո՞ւ ոչ: Մի քանի կին ունեցող, բազմաթիվ բիզնեսներում փայ ունեցող հոգևորական կլինի, սքեմով նախարար չի լինի՞: Իսկապես արդեն ծաղրուծանակի է վերածվում Քրիստոսի արձանի կառուցման թեմայով այս ուղղորդված արշավը: Միայն Ռիո դե Ժանեյրոյում ամեն տարի ավելի քան երկու միլիոն հավատացյալներ և հասարակ զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից ուխտագնացություն են կատարում՝ այցելելու և տեսնելու Քրիստոսի արձանը: Մյուս երկրների վիճակագրությունը ևս տպավորիչ է: Դուք պատկերացնում ե ՞ք, թե դա ինչպիսի ֆինանսական հոսքեր է ապահովում տվյալ երկրի բյուջե, իսկ բիզնեսի գիտակ Աջապահյանը պնդում է, որ Հայաստանում տնտեսության զարգացման տեսանկյունից Քրիստոսի արձանի կառուցումը դերակատարում չի ունենալու: Ինչպես ասում են՝ խոսքերն ավելորդ են: 

Այս ամենից հետո միայն մեկ բան է մնում արձանագրել՝ լավ կլիներ, որ նույն Աջապահյանը, կամ նման ցնդաբանություններ արտաբերող ցանկացած այլ հոգևորական՝ սեփական եկեղեցական հանդերձանքի գրպանը խոթած գումարների մասին անհանգստանալու կամ դրանցից զրկվելու վախի փոխարեն գոնե մի անգամ մտածեր իսկապես մնայուն արժեքների ստեղծման, դրա արդյունքում մեր երկրի տնտեսության զարգացման ու վերջիվերջո ներհայաստանյան համերաշխության մթնոլորտի ձևավորման հնարավորության մասին, որը կընձեռի Քրիստոսի արձանի կառուցումը: 

Թեպետ եկել ո՞ւմ ի՞նչ եմ ասում:

 

Ajapahyan Mikael