Այս պահին լավագույն օգնությունը Ավետիքին հանրային աջակցելն է. Չալաբյանի կնոջ գրառումը


Այս պահին լավագույն օգնությունը Ավետիքին հանրային աջակցելն է. Չալաբյանի կնոջ գրառումը
Մայիս 13 15:40 2022

Երեկ ու այսօր շատերդ երևի տեսել եք Ավետիքի բերման ենթարկելու խայտառակ կադրերը: Մի գուցե նաև լսել եք ակնհայտ մոնտաժված ձայնագրությունը, որը փորձում են որպես հիմք օգտագործել այս ակնհայտ քաղաքական գործը կյանքի բերելու համար: 

 

Այս իշխանությունը վախենում է անկախ, կայացած, հայրենիքը ու հային սիրող մարդկանցից: Վախենում է հայ մարդուց, որը չի պատկերացնում իր կյանքը առանց Հայաստանի, իսկ Հայաստանը առանց հզոր բանակի և պետության: 

 

Եթե ուշադրություն դարձնեք, Ավետիքին անձամբ ճանաչող և իր հետ աշխատած ցանկացած մարդ անվերապահ հավատում և աջակցում է իրեն ու պատրաստ է իր կողքին կանգնել: Շատերը այդ մասին այսօր հանրային հայտնել են: 

 

Ինձ երեկվանից զանգում ու գրում են հարյուրավոր մարդիկ, մենք անչափ շնորհակալ ենք բոլորիցդ մեր ընտանիքի կողքին լինելու համար : 

 

Շատերդ հարցնում եք, թե ինչպես օգնել, ասեմ, այս պահին լավագույն օգնությունը Ավետիքին հանրային աջակցելն է: 

 

Կանխավ շնորհակալ ենք։