Սկանդալային տեսանյութ.Ի՞նչ գումարներ է Նիկոլ Փաշինյանի վարորդը «կրվել» խաղատանը


Սկանդալային տեսանյութ.Ի՞նչ գումարներ է Նիկոլ Փաշինյանի վարորդը «կրվել»  խաղատանը
Մայիս 11 22:01 2022

Դեռ թվականին 2020 թվականին մենք   գրել էինք   Փաշինյանի մտերիմի հեղափոխությունից առաջ անգամ ծխախոտի գումար չունեցող՝ Ամիգո Ղուկասյանի կյանքի «դրական» փոփոխության մասին։

 Armday.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից Արթուր Ղուկասյանը, ով առավել հայտնի է Ամիգո Ղուկասյան անուն ազգանունով 2018-ի հայտնի իրադարձություններից հետո հաճախակի է եղել Շանգրի- Լա խաղատանը։

 

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանի թիմակիցը խաղատանը նաեւ հսկայական կանխիկ գումար է պարտվել, խոսքը շուրջ 7-10 հազար դոլարի մասին է, այնուհետև նա փորձել է խաբեությամբ ետ վերադարձնել պարտված գումարը, ինչի արդյունքում հայտնվել է խաղատան սև ցուցակում։

 

Նշենք, որ Արթուր Ղուկասյանը մինչ իշխանափոխությունը ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի վարորդն էր, իսկ հիմա աշխատում է կառավարական ամառանոցում, և համաձայն շրջանառվող լուրերի մինչ հեղափոխությունը Նիկոլ Փաշինկանի թիմակիցները շատ հաճախ գումար են տրամադրել Ամիգո Ղուկասյնաին, որպեսզի վերջինս կարողանա տուն հասնել, ուստի և հարց է առաջանում, հեղափոխությունից հետո ո՞րտեղից սույն երիտասարդին կանխիկ 7-10 հազար դոլար, որը նա պարտվել է Շանգրի- Լա խաղատանը։

 

ՔՊ-ի պատգամավորներին հորդորում ենք ստուգել տեղեկությունը իրենց թիմակիցների վերաբերյալ։

 

Ահա այս տեղեկությունը համառորեն հերքող ՔՊ- ական ակտիվիստ - վարորդ-այգեպանը հայտնվել է մեղմ ասած անհարմար վիճակում,մեր խմբգրության ձեռքի տակ է հայտվել բոլորովին վերջերս Ծաղկաձորի խաղատներից մեկում այս երիտասարդի մասնակցությամբ կադրերը։

 



loading...