Գեղարքունիքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով


Գեղարքունիքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով
Մայիս 11 15:57 2022

Մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար: