Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել և տեղեկացրել, որ վաղը՝ մայիսի 1-ին, չեղարկելով «Իշխանություն 2»-ի նկարահանումները՝ լինելու է փողոցում։
«Չգիտեմ ոնց գրեմ, որ պաթետիկ չհնչի...
Չեղարկում եմ վաղվա «Իշխանություն 2»-ի նկարահանումները, որ ես և խումբս լինենք փողոցում:
Երկիր ունենանք` մնացած հարցերը լուծվող են»:










