Քաղաքացիներն Օհանավանից քայլերթով Երևան են գալիս


Քաղաքացիներն Օհանավանից քայլերթով Երևան են գալիս
Ապրիլ 30 13:38 2022

Քաղաքացիներն Օհանավանից քայլերթով գալիս են Երևան։ Երթի մասնակիցներին միացել են նաև Աշտարակի բնակիչներ։ Քայլերթի մասնակիցները պատմում են, որ բազմաթիվ քաղաքացիներ ցանկություն են հայտնել՝ միանալու երթին։ 

 

Հիշեցնենք, որ Հանրապետության տարբեր մարզերից քայլերթ է իրականացվում դեպի Երևան։ Քայլերթին զուգահեռ Երևանի տարբեր փողոցներում իրազեկման, անհնազանդության ակցիաներ են իրականացվում։