COVID-19-ով հիվանդացության նվազման տեմպերը Ռուսաստանում դանդաղել են, համավարակը դեռ չի ավարտվել: Այդ մասի հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:
«Միանգամայն ակնհայտ է, որ համավարակը չի ավարտվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հանում արտակարգ դրության կարգավիճակը: ՌԴ-ի բոլոր սուբյեկտները նույնպես պահպանում են բարձր ռիսկի իրադրության կարգավիճակը: Հիվանդների միջին թվաքանակն այժմ օրական կազմում է 7-8 հազար:
Հիվանդացության նվազման տեմպերը դանդաղել են»,-ասել է Պոպովան՝ հանդես գալով Կրասնոդարի երկրամասի առողջարանային սեզոնին նվիրված խորհրդակցությունում:
Նա նշել է, որ կորոնավիրուսային ինֆեկցիան այսօրվա դրությամբ ամառային հանգիստը պլանավորելիս ստիպում է հաշվի առնել ռիսկերը եւ միջոցառումներ նախատեսել այդ ռիսկերի նվազեցման համար եւ դրա տարածման հնարավորությունների կասեցման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: