«Նազանի» կանանց ակումբի կանայք այսօր լուռ ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում:Կանայք պահանջում են գործող իշխանությունների շտապ հրաժարականը, նրանք իրենց մեջքին փակցրել են stop Nikol գրությամբ պաստառներ նեն, ձեռքներին ևս տարբեր գրություններով պաստառներ են պարզել.
«Այսօրվա ակցիան լուռ ակցիա է, այստեղ հավաքվել են հայրենասեր հայուհիները, ովքեր չեն ուզում, որ այս երկրում մնան ստոր դավաճանները, ովքեր սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը: Մենք ասում ենք Stop թրքացմանը, Stop դավաճանությանը, Stop կործանմանը, Stop Նիկոլին »,-ասաց ակցիա իրականացնող կանանցից մեկը:










