Արցախցի զինվորների ծնողները վաղը կմիանան բողոքի ակցիային


Արցախցի զինվորների ծնողները վաղը կմիանան բողոքի ակցիային
Ապրիլ 29 18:16 2022

Վաղը՝ ապրիլի 30 ին, արցախցի զինվորների ծնողներն ու հարազատները կմիանան Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիային: Հանդիպումը կկայանա ժամը 16:30-ին Ազատության հրապարակում՝ Թումանյանի արձանի մոտ: Այնուհետև զոհված զինվորների հարազատները երթով կշարժվեն Կառավարություն, ապա Գլխավոր դատախազություն, իսկ հետո կվերադառնան Ազատության հրապարակ։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին՝ ժամը 16.00-ին, Ազատության հրապարակում լինելու է վճռորոշ հանրահավաք: