|
ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Վահան Գևորգյանն (Ֆորշ) իրեն լավ է զգում, վերականգնվում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցրել է երգչի որդին՝ Արեգ Գևորգյանը: «Միկրոինսուլտ է եղել, որը վախենալու չի և կանցնի՝ առանց հետքեր թողնելու»,- նշել է Արեգ Գևորգյանը: Գևորգյանների ընտանիքին մոտ կանգնած մարդիկ լրատվականի հետ զրույցում մանրամասնել են, որ արդեն մի քանի օր է՝ երգիչը հիվանդանոցում է: Երկու օրից դուրս կգրվի: |










