(ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ) Հաղորդում հանցագործության մասին. ոստիկանը հայհոյում և սպառնում է լրատվամիջոցին


(ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ) Հաղորդում հանցագործության մասին. ոստիկանը հայհոյում և սպառնում է լրատվամիջոցին
Ապրիլ 29 16:01 2022

 

Երեկ AntiFake.am կայքում հրապարակվել էր ֆեյսբուքյան օգտատեր Հրանտ Խալաթյանի հումորային գրառումը՝ «Շեֆ էն մի ցուցարարին կերամ, հմի ում ուտեմ», որին կից հեղինակը ձեռքերը ներկի մեջ թաթախված ոստիկանի լուսանկար էր հրապարակել:

AntiFake.am-ում վերը նշված գրառման հրապարակումից հետո խմբագրությունը սպառնալիքներով լի նամակ է ստացել «Արշո Վանեսյան» օգտատիրոջից, որը, դատելով նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներից, ոստիկան է: Օգտատերը ներկայացել է որպես լուսանկարում պատկերված ոստիկանի եղբայր: 
 


 

 

 

 

Հայհոյանքերով և ակնհայտ սպառնալիքներով լի նամակից առաջ խմբագրությունը նմանատիպ նամակ էր ստացել նաև «Էկո Ար էկո տոպրակներ» անվամբ կեղծ օգտահաշվից:
 


 

Հրապարակման մեկնաբանություններում սպառնալիքներ է հնչեցրել նաև «Նազիկ Վանեսյան» անվամբ օգտատերը, որը հավանաբար ոստիկանի ազգականն է: 

Ոստիկանական համակարգում կան այսպիսի ծառայողներ, որոնք սպառնում են լրատվամիջոցին: Ոստիկանի ուսադիրը և պատիվը ոտնատակ տվող այս անձը պետք է հասկանա, որ որևէ մեկը, առավել ևս ոստիկանության ծառայողը իրավունք չունի սպառնալ և վիրավորել լրատվամիջոցին և խոչընդոտել լրատվամիջոցի աշխատանքը:

Կոչ ենք անում մեր գործընկերներին՝ լրագրողական համայնքի ներկայացուցիչներին իրենց բողոքի ձայնը բարձրացնել նման արատավոր երևույթների դեմ: Հայաստանում ազատ մամուլը չի ընկրկելու տարատեսակ ճնշումների փորձերի և ռեպրեսիվ գործիքակազմի կիրառման առաջ:  

Սույն հրապարակումը AntiFake.am-ը ներկայացնում է որպես հաղորդում հանցագործության մասին: Հորդորում ենք ոստիկանությանը հետևողական լինել սույն ոստիկանին պատասխանատվության ենթարկելու գործընթացում:

 

Antifake.am-ի խմբագրություն