Ես մտածում եմ՝ Փաշինյանը կարող է փախչել Հայաստանից. Նա քաջ գիտակցում է, որ իր վերջը եկել է. Զոհված զինծառայողի հարազատ


Ես մտածում եմ՝ Փաշինյանը կարող է փախչել Հայաստանից. Նա քաջ գիտակցում է, որ իր վերջը եկել է. Զոհված զինծառայողի հարազատ
Ապրիլ 28 13:47 2022



Զոհված զինծառայողների հարազատները գիշերն անցկացրել են գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Լրագրողների հետ զրույցում պատերազմում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանն ասաց, իրենց չեն գոհացրել դատախազության ներկայացուցիչների երեկվա հայտարարությունները։

 

«Ես դատախազի խորհրդականին ասացի, կարո՞ղ եք տալ երաշխիքներ, որ վարչապետը հինգ օր անց դեռ կլինի Հայաստանում, չի դիմի փախուստի։ Մենք տեսնում ենք, թե Հայաստանում ինչ է կատարվում, Հայաստանի ողջ տարածքում բողոքի ակցիաներ են, պարալիզացնող ցույցեր են։  Ինքն էլ երևի քաջ գիտակցում է, որ իր վերջն եկել է։  Ես մտածում եմ, որ հնարավոր է Փաշինյանը փախչի։ Գլխավոր դատախազի խորհրդականն ասաց՝ չի կարող նման երաշխիք տալ»,-ասաց Ղուկասյանը։

Նա և նրա հետ գիշերը դատախազության շենքի դիմաց անցկացրած ծնողները պահանջում են իրավական ընթացակարգերն արագացնել։ Հարազատներն ասում են, իրենց դատախազությունից, ՄԻՊ գրասենյակից որևէ մեկը, որևէ պաշտոնյա իրենց չի մոտեցել։

 

«Չի լինելու մեր կողմից նահանջ, լինելու է միայն արագ գործելու պահանջ»,-ասաց Ղուկասյանը։