Այսօր դրվեց եւս երկու քայլերթի մեկնարկը. քիչ առաջ Ապարանից սկսվեց երթը` ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ: Իսկ մինչ այդ ծաղկեպսակ դրեցին զորավար Դրաստամատ Կանայանի շիրիմին:
Հաջորդ խումբը քայլերթը կսկսի Սարդարապատից` քիչ անց:
Հիշեցնենք, որ առաջին քայլերթը սկսվել է Տավուշից` պատգամավոր Ասպրամ Կրպեյանի ղեկավարությամբ, որին հետագայում միացավ նաեւ պատգամավոր Աննա Գրիգորյանի ղեկավարած քայլերթը` Տիգրանաշենից:
Նախատեսվում է, որ բոլոր խմբերը Երեւան պետք է հասնեն միաժամանակ։










