«Մի նախկին «հեծանվորդի» ելույթ ԱԺ-ում». Գևորգ Թամամյան


«Մի նախկին «հեծանվորդի» ելույթ ԱԺ-ում». Գևորգ Թամամյան
Ապրիլ 28 10:12 2022

«5165» շարժման համահիմնադիր, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Մի նախկին «հեծանվորդի» ելույթ ԱԺ-ում

«Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետի կորտեժը փոքրացել է, չի վերացել, սակայն կարմիր լույսի տակ կանգնում է, դա փոփոխությո՞ւն է, թե՞ փոփոխություն չէ»: 12.02.2019

Իսկ կառավարական կորտեժները, որ «պահպանում են» մեր պետական «գանձերը», լույսի արագությամբ կշարունակեն սավառնել քաղաքի փողոցներով...

Եվ այդ ամբողջ շարասյան մեջ չի լինի գեթ մի մեքենա, որ նույնիսկ դժբախտ պատահարից հետո մի պահ կանգ կառնի...»:

 
Աղբյուրը` Գևորգ Թամամյան