Ադրբեջանում սահմանափակումներ են մտցվում օկուպացված հայկական Շուշիի անվան օգտագործման վրա


Ադրբեջանում սահմանափակումներ են մտցվում օկուպացված հայկական Շուշիի անվան օգտագործման վրա
Ապրիլ 27 16:43 2022

Ադրբեջանում սահմանափակումներ են մտցվում օկուպացված հայկական Շուշի քաղաքի անվան օգտագործման վրա:

Նախագծի համաձայն՝ Շուշի անվանման իրավաբանական անձանց, այդ թվում՝ ԶԼՄ-ների, մրցանակների, տեղական, հանրապետական ​​կամ միջազգային միջոցառումների՝ մրցույթների, համերգների, փառատոնների, ցուցահանդեսների, գիտաժողովների, սեմինարների անվանումներում կոմերցիոն եւ գովազդային նպատակներով, ապրանքային նշաններում եւ աշխարհագրական նշումներում թույլատրվում է միայն գործադիր իշխանության համապատասխան մարմնի համաձայնությամբ։