|
«Ես խոստանում եմ էս Դատախազության դիմաց, եթե Փաշինյանն իրա անձնակազմով պատասխանատվության չենթարկվի, ես դառնալու եմ դատավոր»,- այսօր Դատախազության դիմաց դիմելով գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին, ասաց զոհված զինծառայողի մայրը։ «Աշխատեք 24 ժամ, ես հինգ օր չեմ կարա սպասեմ»,- ասաց կինը՝ մեղադրելով Դատախազությանը հապաղելու մեջ։ «Մեր էրեխեքը չկան, ինքը կանգնել ա մեր դիմաց ասում ա՝ ձեր էրեխեքը կարային չզոհվեին»,- նշեց նա։ «Ձեր անգործությամբ թույլ եք տալիս, որ ծնողները «սամասուդով» զբաղվեն»,- ասաց մեկ ուրիշ ծնող։ |
«Եթե Փաշինյանը պատասխանատվության չենթարկվի, ես դառնալու եմ դատավոր»․ զոհվածի մայր










