Բաբայանը քաղաքապետ ընտրվելուց հետո հրաժարվել է ծառայողական մեքենայից,վառելիքից,իսկ աշխատավարձը փոխանցում է զոհվածների հարազատներին


Բաբայանը քաղաքապետ ընտրվելուց հետո հրաժարվել է ծառայողական մեքենայից,վառելիքից,իսկ աշխատավարձը փոխանցում է զոհվածների հարազատներին
Ապրիլ 27 12:55 2022

Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը քաղաքապետ ընտրվելուց հետո հրաժարվել է համայնքապետին տրվող ծառայողական մեքենայից ու հատկացվող վառելիքից։ Այս մասին փոխանցում ենArmday.am-ի աղբյուրները։ Մեր տեղեկություններով Էդուարդ Բաբայանը նաև յուրաքանչյուր ամիս  իր աշխատավարձի կեսը նվիրաբերում է քաղաքային գրադարանին, գրքային ֆոնդի համալրմնան նպատակով, մյուս մասն էլ՝ զոհվածի ընտանիքի ուսանողների ուսման վարձավճարին է հատկացվում։ 

Հիշեցնենք, որ Էդուարդ Բաբայանը քաղաքապետ է ընտրվել նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին։  Ըստ այդմ Աբովյանի ավագանիում ԲՀԿ-ն ունի 13 մանդատ, ՔՊ-ն՝ 10, «Հանրապետությունը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 1։