Մի գոռш վրшս, шրш՛. վիճшբшնություն՝ քաղաքացիների և ոստիկանների միջև, կան բերման ենթարկվածներ


Մի գոռш վրшս, шրш՛. վիճшբшնություն՝ քաղաքացիների և ոստիկանների միջև, կան բերման ենթարկվածներ
Ապրիլ 27 11:57 2022

Կառավարության շենքի մոտ իրավիճակը լարված է։ Ոստիկանության ծառայողները խոչընդոտեցին Փաշինյանի հրաժարականի պահանջով Հրապարակում հավաքված քաղաքացիների «հակագազերով» իրազեկման ակցիան՝ հայտարարելով, թե Կառավարության շենքի տարածքին հարող փողոցը հատուկ պահպանվող տարածք է, ինչին, արձագանքելով քաղաքացիները, նշեցին՝ նշված «հատուկ պահպանվող տարածքում» մարդիկ սովորաբար ազատ շարժվում են, ակցիաներ իրականացնում։ Ոստիկանության ծառայողը, սակայն, հորդորեց քաղաքացուն՝ հանգիստ խոսալ, ինչից հետո վիճաբանություն սկսվեց։
«Մի գոռա վրաս, արա՛»,- ասաց քաղաքացին՝ դիմելով ոստիկանին, ինչից հետո քաշքշուք սկսվեց։ Քաղաքացին նշեց, որ ոստիկանները սադրանքի են դիմում։ Վահագն Չախալյանն էլ նշեց՝ իրենց մասնագիտական գործունեությունը խոչընդոտում են ոստիկանները։
«Ես դոկտոր Չախալյանն եմ, եկել եմ իմ պացիենտի հետևից»,- ասաց Չախալյանը, ինչից հետո ոստիկանները փորձեցին պարզել, թե Չախալյանի մոտ գտնվող ջուրը « ինչ նյութ է», որով պետք է ցուցարարները «ախտահանեն» կառավարության շենքը, ապա՝ ուժի կիրառմամբ՝ ոստիկանության մի քանի խումբ ծառայողներով բերման ենթարկեցին նրան։ Չախալյանին բերման ենթարկելն էլ ավելի լարեց իրավիճակը, ինչից հետո Ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին նաև ակցիա իրականացնող մի քանի քաղաքացու։