«Դիմադրության» շարժման երկրորդ իրազեկման երթը․ ուղիղ հեռարձակում ՝ Սասունցի Դավթի արձանի մոտից


«Դիմադրության» շարժման երկրորդ իրազեկման երթը․ ուղիղ հեռարձակում ՝ Սասունցի Դավթի արձանի մոտից
Ապրիլ 26 18:43 2022

 



«Դիմադրության» շարժման երկրորդ իրազեկման երթն է ընթանում Երևանում, այս անգամ՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից։

Նշենք, որ շարժման առաջին իրազեկման երթը մեկնարկել էր Կոմիտաս պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից։

Հիշեցնենք, որ ընդդիմությունն ապրիլի 25-ից երթեր են սկսել ՀՀ տարբեր մարզերից դեպի Երևան։ Առաջինը սկսվել է Տավուշից` Իջևան քաղաքից, այսօր՝ ապրիլի 26-ին մեկ այլ խումբ ոտքով Տիրգրանաշենից է գալիս Երևան։ Միևնույն ժամանակ Երևանում մեկնարկել է «Դիմադրություն» շարժումը, որոնք մինչ ընդդիմության մյուս անդամները տարբեր մարզերից կհասնեն Երևան, մայրաքաղաքի տարբեր հատվածներում պատրաստվում են իրազեկման ակցիաներ իրականացնել։

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը