Անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել նաեւ Գյումրիում, որի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել քանդակագործ Արթուր Գեւորգյանին։
«Ժողովուրդ, խելքի եկել։ Առանց թուրքի Հայաստան»,- վանկարկել են ակցիայի մասնակիցները ու տեղեկացրել, որ ժամը 18-ին Թատերական հրապարակում տեղի է ունենալու բողոքի ակցիա։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ոստիկանները բերման են ենթարկել մշակութային գործիչ, քանդակագործ Արթուր Գեւորգյանին։
«Արթուր Գեւորգյանին գողացել են թուրքերին ծառայող ֆորմաներով ինչ-որ մարդիկ»,- հայտնել է ակտիվիստներից մեկը։










