|
«Էն պատերազմը, որ բերեցին մեր երկիր, էն արյունը, ողբերգությունը, որ բերեցին մեր տուն, արհեստածին էր»,- այսօր՝ Ազնավուրի հրապարակում, զոհված զինծառայողների ակցիայի ժամանակ հայտարարեց զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հայր, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Այն հնարավոր էր կանխել, եթե ընդամենը ինչ-որ մեկը չասեր՝ ավելի լավ է ինձ գժի տեղ դնեմ, բայց հանկարծ ինձ դավաճան չասեն։ Երբ որ հայտարարեցին՝ մենք մեր զրոյական կետից սկսում ենք, ոնց ուզում՝ բանակցում ենք, արդեն իսկ, ցավոք սրտի, մենք չհասկացանք, որ վճռվում է մեր որդիների ապագան»,- նշեց նա։ |
«Պատերազմը հնարավոր էր կանխել, եթե ինչ-որ մեկը չասեր՝ ավելի լավ է ինձ գժի տեղ դնեմ, բայց ինձ դավաճան չասեն»․ Գ․ Նազարյան










