Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող երկու երիտասարդ է բերման ենթարկվել


Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող երկու երիտասարդ է բերման ենթարկվել
Ապրիլ 26 13:23 2022

Կառավարության շենքի մոտից ակցիա իրականացնող երկու երիտասարդ է բերման ենթարկվել։ ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ վերջիններս բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։ 

Նշենք, որ բուհերում իրականացվող ակցիաներից հետո երիտասարդները քայլերթ իրականացրին դեպի կառավարության շենք, որտեղ Նիկոլ Փաշինյանին ցանկացել են «նվեր» տալ՝ առաջին ան հրաժեշտության իրեր, որոնք կարող են Փաշինյանին պետք գալ կալանավայրում։ Նվերը փոխանցելուց հետո Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Կառավարության մոտ ակցիա իրականացնող երկու ուսանողի։