Ընդդիմությունը մայիսի 1-ին մեծ հանրահավաք է անելու ու դիմավորելու ենք մարզերից եկող մեր ընկերներին.Իշխան Սաղաթելյան


Ընդդիմությունը մայիսի 1-ին մեծ հանրահավաք է անելու ու դիմավորելու ենք մարզերից եկող մեր ընկերներին.Իշխան Սաղաթելյան
Ապրիլ 25 20:06 2022

Ընդդիմությունը մայիսի 1-ին մեծ հանրահավաք է անելու: Այս մասին իրազեկման ակցիա ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը.

«Վաղը ժամը 11:30 Տիգրանաշենից Երևան կշարժվի մեր մյուս խումբը, ապա՝ Սարդարապատից և Բաշ Ապարանից մեր արժանապատիվ հայրենակիցները քայլերթով կշարժվեն դեպի Երևան: Այդ ընթացքում մենք Երևանում կազմակերպելու ենք բողոքի ակցիաներ, երթեր, ցույցեր: Առաջիկա 5 օրերի ընթացքում մեր նպատակն է Հայաստանում ժողովրդին ոտքի կանգնեցնել, իսկ մայիսի 1-ին ունենալու են մեծ հանրահավաք ու դիմավորելու մարզերից եկողն մեր ընկերներին»,-հայտարարեց Սաղաթելյանը: