Ընդդիմությունն իրազեկման ակցիաներ է իրականացնում Երևանի տարբեր հատվածներում ուղիղ


Ընդդիմությունն իրազեկման ակցիաներ է իրականացնում Երևանի տարբեր հատվածներում ուղիղ
Ապրիլ 25 19:58 2022

 

 


Երևանի Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից մեկնարկել է ընդդիմության իրազեկման ակցիան, երթին մասնակցում են «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Միևնույն ժամանակ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր կողմնակիցների հետ ևս քայլերթ է սկսել Ազատության հրապարակից՝ Երևանի տարբեր փողոցներով:

Հիշեցնենք, որ այսօր անհնազանդության և իրազեկման մի քանի ակցիաներ են տեղի ունեցել Երևանում։ 

 

Մի խումբ երիտասարդներ Արցախի Հանրապետության դրոշն են փակցրել Երևանի կենտրոնում գտնվող հուշարձանների վրա՝ ի աջակցություն Արցախի ինքնորոշման ու անկախության։

Միաժամանակ իրականացվել են իրազեկման ու անհնազանդության այլ ակցիաներ։ ՀՅԴ ՀԵՄ անդամները Կոմիտասում ճանապարհ են փակել՝ վանկարկելով «Առանց նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», իսկ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դիմաց ուսանողները տեղադրել են Արցախի դրոշն, իսկ մի շարք ուսանողներ էլ անժամկետ դասադուլ հայտարարել։ «Հայրենիք» կուսակցության անդամները ինքնաշարժներով ուղեւորվել են տարբեր բուհեր՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին ի պաշտպանություն Արցախի։ Ժամը 18-ին նախատեսվում է հանրահավաք Ազատության հրապարակում, որին կհաջորդի երթը, ապա փոքրիկ մշակութային միջոցառում տեղի կունենա Ազատության հրապարակում։