«Հայրենիք» կուսակցության ակտիվիստներն «սամակատներով» իրազեկման ակցիա են իրականացրել։ Մի խումբ երիտասարդներ իրազեկման ակցիա են իրականացրել երևանյան մի շարք բուհերում, նախ Մայր բուհի բակում տեղադրելով Արցախի դրոշը, ապա ակցիան շարունակել այլ բուհերում։
Նրանք կոչ են արել ուսանողներին միանալ հանուն Արցախի և ինքնիշխանության համար սկսված պայքարին։
«Ձեզանից յուրաքանչյուրից է կախված՝ կունենանք երկիր, թե՞ ոչ, պարտությունների անիվը պետք է կանգնի։ Սիրելի՛ ուսանող, սպասում ենք քեզ»,- հայտարարեցին նրանք՝ հրավիրելով ուսանողներին Ազատության հրապարակ։










