Ոստիկաններն ակցիա իրականացնող դաշնակցական երիտասարդներին բերման են ենթարկել


Ոստիկաններն ակցիա իրականացնող դաշնակցական երիտասարդներին բերման են ենթարկել
Ապրիլ 25 15:36 2022

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության  և  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ  երիտասարդների անհամաչափ ուժի կիրառմամբ ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի ընթացքում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունից էլ հայտնում են, որ Դաշնակցության երիտասարդականի 5 անդամներ իրազեկման խաղաղ ակցիա իրականացնելու համար բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին։